
ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Մենք առաջին և միակ կազմակերպությունն ենք, որը պաշտոնական մակարդակով սկսել է զարգացնել գրեփլինգը և պանկրատիոնը Հայաստանում։
Ֆեդերացիան հիմնադրվել է նպատակով Հայաստանում միավորելու վերոնշյալ մարզաձևերը միջազգային չափանիշների ներքո՝ հնարավորություն ստեղծելով, հայ մարզիկներին հանդես գալու համաշխարհային հարթակներում։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեր առաքելությունն է զարգացնել և տարածել գրեփլինգը, պանկրատիոնը և սիրողական MMA-ն ամբողջ Հայաստանում։
Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մարզիկ, մարզիչ ու ակումբ զգա, որ մի մեծ ընտանիքի մաս է՝ միավորված ընդհանուր նպատակով։ Մեր ֆեդերացիան օգնում է նրանց դառնալ ավելի ուժեղ, առողջ ու մրցունակ՝ միջազգային մակարդակին համապատասխան։
Մեզ համար կարևոր է, որ այս մարզաձևերը զարգանան ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում․ ուզում ենք ոգեշնչել երիտասարդներին, դաստիարակել կարգապահություն, հարգանք ու հաղթելու ոգի։
Մենք UWW-ի կողմից ճանաչված ազգային ֆեդերացիա ենք և առաջնորդում ենք գրեփլինգի, պանկրատիոնի ու սիրողական MMA-ի զարգացումը Հայաստանում։
2020-ից սկսած՝ կառուցել ենք մրցումների, կրթական ծրագրերի ու մարզիկների զարգացման կայուն ու պրոֆեսիոնալ համակարգ։
Մեր ուժը գալիս է համագործակցությունից՝ ազգային սպորտային կառույցների, տեղական ակումբների և միջազգային գործընկերների հետ։ Միասին ստեղծում ենք հայկական սպորտի նոր պատմությունը։
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Մենք ստեղծեցինք այս ֆեդերացիան հետևյալ երազանքով․ ստեղծել մի հարթակ, որտեղ հայ մարզիկը կզգա իրեն տանը՝ կզարգանա, կսովորի ու հպարտությամբ կներկայացնի Հայաստանի դրոշը միջազգային ասպարեզում։
Սկսեցինք ամեն ինչ զրոյից, բայց մեծ հավատով․ հավատ, որ կարգապահությունը, թիմային ոգին ու սպորտը կարող են փոխել կյանքեր։
Այսօր մենք արդեն մի մեծ ընտանիք ենք՝ մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ ու աջակիցներ, ովքեր մեկ նպատակ ունեն՝ մարզական ուժի միջոցով Հայաստանը դարձնել ավելի հզոր ու միասնական։
Մեր ճանապարհը դեռ նոր է սկսվում․ առաջ ենք շարժվում նոր հաղթանակների, նոր չեմպիոնների ու նոր հնարավորությունների ճանապարհով՝ միշտ հավատարիմ մնալով մեր դրոշին ու մեր արժեքներին։

ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ՝ ՀԻՄՆԱԴԻՐ—ՆԱԽԱԳԱՀ
ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Յուրաքանչյուր ձեռքբերման հետևում կանգնած է նվիրված և փորձառու մասնագետների թիմ։
Մեր խորհրդի անդամները ղեկավարում են ֆեդերացիան փորձով, ազնվությամբ և անդրդվելի նվիրումով։
ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ
+2500 👊
2500-ից ավելի մարզիկներ և անդամներ՝ Հայաստանի բոլոր մարզերից
+25 🤝
ործընկերություն UWW-ի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տարածաշրջանային ակումբների հետ
+20 🌍
Հայաստանի ներկայացում միջազգային առաջնություններում, համաժողովներում և ֆեդերացիաներում
